• Գլխավոր
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
Fast Shift
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
language-switcher
Ֆասթ Շիֆթ տարեկան հաշվետվություն

Ֆասթ Շիֆթ տարեկան հաշվետվություն

Ապրիլի 12-ին կայացավ  «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է:  Կազմակերպությունն առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և նրանց ֆինանսների անվտանգությունը՝  հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:


 «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահը Ռոման Բադալյանը ներկայացրեց ընկերության  2023 թվականի ձեռքբերումները:


Սինքրոն-Ռոման Բադալյան


«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է  շուրջ 67%-ով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել է: Եվ սա դեռ սկիզբն է:  Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ: Եվ կուզենայի շեշտել հետևյալները. բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, Ֆասթ Թիքեթ-ի լրիվ նոր ֆորմատ և որակի նոր գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները»: 


 «Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսեց ընկերության 2024 թվականի նպատակներից, ռազմավարությունից և զարգացումներից: «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային տրանսֆորմացիայի թիրախավորմամբ։


Սինքրոն-Իրինա Գասպարյան
«2024 թվականին մենք թիրախավորում ենք դիջիթալ տրանսֆորմացիայի ուղղությունը և նորանոր սերվիսներ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ օնլայն վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան: Ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում, այն ՝վարկային ծառայություններ, պետական սեկտորի լայնացում, համագործակցություններ տարատեսակ արտաքին պարտնյորների հետ:

 

«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը, Ֆասթ Շիֆթը վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում․ այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։

 

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում, և այլն, Ֆասթ Շիֆթի բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։


 

 

 

23.04.2024

Բոլոր նորությունները
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքից հղված այլ կայքերի տեղեկատվության բովանդակության, ստույգության, օրինականության կամ արժանահավատության, ինչպես նաև երրորդ անձանց՝ այդ կայքերում տեղադրված տեղեկատվությունն օգտագործելու հնարավոր հետևանքների համար

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործունեությունը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը
 
Վերջին թարմացում՝ 03.12.2025 թվ. 
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ
  • Էլ․ փողով ծառայությունների մատուցման օֆերտա
  • Տերմինալով վճարումների ընդունման օֆերտա
  • YOYO հավելվածով ծառայությունների մատուցման օֆերտա
4626-yo-phone-1740663146801.png

Կայքի որևէ տեղեկատվության մեջ տարբեր լեզուներում անհամապատասխանության դեպքում  առաջնորդվեք, խնդրեմ, հայերեն տարբերակով

2025 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ