• Գլխավոր
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
Fast Shift
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
language-switcher
«Ֆասթ Շիֆթ» թափանցիկություն ու բարձր պատասխանատվություն: 

«Ֆասթ Շիֆթ» թափանցիկություն ու բարձր պատասխանատվություն: 


Հաշվի առնելով «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ի բարի համբավը, առաքելությունն ու տեսլականը՝ ցանկանում ենք անդրադառնալ  վերջերս մամուլում կատարված հրապարակմանը՝ առ այն, որ Երևան համայնքը վնաս է կրել՝ տեղադրված տերմինալների զբաղեցրած տարածքի համար վարձավճար չստանալով, ինչպես նաև հրապարակման տեսահոլովակում կիրառվել է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը, որպես՝ օրինակ: 

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն իր բիզնես գործունեության մեջ հստակ ամրագրել է թափանցիկությունը, բարձր պատասխանատվությունը՝ ինչպես հաճախորդի, այնպես էլ ՝ ՀՀ օրենսդրության նկատմամբ: 

Ընկերությունը սեփական նախաձեռնությամբ Երևանի փողոցների հարակից մայթերին տերմինալների տեղադրում չի իրականացնում: Տերմինալների տեղադրումը կատարվում է ընկերության հետ համագործակցող անհատ ձեռնարկատերերի կամ կազմակերպությունների կողմից, որոնց հետ կնքվում է  ծառայությունների մատուցման պայմանագիր որոշակի միջնորդավճարի դիմաց: Այս պահին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն համագործակցում է ավելին քան 20 ընկերության հետ: Տերմինալի տեղի ընտրության, տեղափոխման,  սպասարկման, անվտանգության ապահովման, տեղադրման թույլտվության,  մաքրության պահպանման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի օգտագործման ողջ պատասխանատվությունը կրում է համագործակցող ԱՁ-ն կամ կազմակերպությունը: 

Մինչ վերոնշյալ պայմանագրի կնքումը, Ընկերության կողմից դիտարկվում է տեղադրման նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով քաղաքացիներին առավելագույն հասանելիությունը, շրջակա միջավայրի համապատասխանությունը և այլ գործոններ:

Ուստի հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցներին և կայքերին հրապարակումներ պատրաստելիս զերծ մնալ Ընկերության տարբերանշանի և կամ Ընկերության հետ նույնականացվող սարքավորման անհարկի կիրառումից:

15.08.2023

Բոլոր նորությունները
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքից հղված այլ կայքերի տեղեկատվության բովանդակության, ստույգության, օրինականության կամ արժանահավատության, ինչպես նաև երրորդ անձանց՝ այդ կայքերում տեղադրված տեղեկատվությունն օգտագործելու հնարավոր հետևանքների համար

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործունեությունը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը
 
Վերջին թարմացում՝ 03.12.2025 թվ. 
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ
  • Էլ․ փողով ծառայությունների մատուցման օֆերտա
  • Տերմինալով վճարումների ընդունման օֆերտա
  • YOYO հավելվածով ծառայությունների մատուցման օֆերտա
4626-yo-phone-1740663146801.png

Կայքի որևէ տեղեկատվության մեջ տարբեր լեզուներում անհամապատասխանության դեպքում  առաջնորդվեք, խնդրեմ, հայերեն տարբերակով

2025 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ