• Գլխավոր
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
Fast Shift
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
language-switcher
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

PowerFull լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և գործում է բացառապես Fast Shift վճարահաշվարկային ընկերության հավելվածում։ Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։


PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում, Իջևանում և Վանաձորում։ 


Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր և այլն։


Power bank-ը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը և սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը և լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել և հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, և բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։


«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով և հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով և պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ 

Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ և չանհանգստանալ լիցքավորման համար կարևոր հանդիպումներից առաջ»,- ասել է Fast Shift ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։


PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես App Store-ից, այնպես էլ Play Market-ից։


Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

16.07.2025

Բոլոր նորությունները
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքից հղված այլ կայքերի տեղեկատվության բովանդակության, ստույգության, օրինականության կամ արժանահավատության, ինչպես նաև երրորդ անձանց՝ այդ կայքերում տեղադրված տեղեկատվությունն օգտագործելու հնարավոր հետևանքների համար

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործունեությունը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը
 
Վերջին թարմացում՝ 03.12.2025 թվ. 
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ
  • Էլ․ փողով ծառայությունների մատուցման օֆերտա
  • Տերմինալով վճարումների ընդունման օֆերտա
  • YOYO հավելվածով ծառայությունների մատուցման օֆերտա
4626-yo-phone-1740663146801.png

Կայքի որևէ տեղեկատվության մեջ տարբեր լեզուներում անհամապատասխանության դեպքում  առաջնորդվեք, խնդրեմ, հայերեն տարբերակով

2025 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ