• Գլխավոր
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
Fast Shift
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
language-switcher
FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը


Հարցազրույցի հղումը

 

Արդեն 2 տարի Երևանի փողոցներում և մարզերում տեղակայված Ֆասթ Շիֆթ-ի վճարային նորաոճ տերմինալներն իրենց գույնով ու բրենդինգով տարբերվում են՝ յուրահատուկ համադրվելով մայրաքաղաքի վարդագույնին։ Ֆասթ Շիֆթ ընկերության գործադիր տնօրեն Արագած Ասատրյանն ամփոփել է ընկերության 2 տարին և նշել, որ ընկերության նպատակն է Հայաստանում վճարումներ կատարելու մշակույթն ավելի ապահով, ճկուն և նորարարական դարձնելը։

Ֆասթ Շիֆթ-ի վճարային տերմինալները հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով, ինչն էլ նոր հնարավորություններ և առավելություններ է առաջարկում սպառողին: Վերջիններիս հարմարավետության մասին հոգալով ընկերությունը տերմինալները նախագծելիս կարևորել է բոլոր դետալները՝ էկրանի չափսը, ծրագրային արագությունն ու հագեցվածությունը։

Արագած Ասատրյանն առանցքային է համարում հաճախորդների բարձրորակ սպասարկումը և անդրադարձել է կոնտակտային կենտրոնին, որն արդեն 24/7 սպասարկման ռեժիմով արագ արձագանքում է հաճախորդների դիմումներին և հնարավոր տեխնիկական խնդիրների դեպքում շտապ լուծում տալիս։ Ընկերության գործադիր տնօրենը պատմել է նաև Ֆասթ Շիֆթ-ի տեսլականից, առաջիկա ծրագրերից՝ նշելով, որ շատ մոտ ապագայում հաճախորդներին կներկայացվի էլեկտրոնային դրամապանակը․ «Դեռևս թեստավորման փուլում ենք, որպեսզի վերջնարդյունքում հնարավորինս իդեալական, լավ որակի պրոդուկտ ունենանք»,-հավելել է Ասատրյանն ու նշել, որ որքան էլ մրցունակ են ընկերության տերմինալները, միայն դրանք բավարար չեն հաճախորդների համար վճարումներ կատարելու լիարժեք հարմարավետությունն ապահովելու համար։

Պարզ, արագ և ապահով․ սա է Ֆասթ Շիֆթի որդեգրած սկզբունքը։

12.12.2022

#fastshift #fastshiftarmenia

Բոլոր նորությունները
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքից հղված այլ կայքերի տեղեկատվության բովանդակության, ստույգության, օրինականության կամ արժանահավատության, ինչպես նաև երրորդ անձանց՝ այդ կայքերում տեղադրված տեղեկատվությունն օգտագործելու հնարավոր հետևանքների համար

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործունեությունը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը
 
Վերջին թարմացում՝ 03.12.2025 թվ. 
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ
  • Էլ․ փողով ծառայությունների մատուցման օֆերտա
  • Տերմինալով վճարումների ընդունման օֆերտա
  • YOYO հավելվածով ծառայությունների մատուցման օֆերտա
4626-yo-phone-1740663146801.png

Կայքի որևէ տեղեկատվության մեջ տարբեր լեզուներում անհամապատասխանության դեպքում  առաջնորդվեք, խնդրեմ, հայերեն տարբերակով

2025 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ