• Գլխավոր
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
Fast Shift
  • YoYo
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Էլ. դրամապանակ
language-switcher
Fast Shift-ը թողարկել է YoYo վճարային հավելվածը երեխաների համար

Fast Shift-ը թողարկել է YoYo վճարային հավելվածը երեխաների համար

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է YoYo բջջային հավելվածը, որը նախատեսված է 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։

 

Այսուհետ նրանք նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ և անհպում վճարումներ կատարել 22.000+ վաճառակետերում, որտեղ տեղադրված են Idram-ի կամ Fast Shift-ի QR-ները։ Բացի այդ՝ փոքրիկ և պատանի օգտատերերը կարող են վճարումներ կատարել այն օնլայն հարթակներում, որտեղ Fast Shift-ն ինտեգրված է որպես վճարամիջոց։ 

 

YoYo հավելվածով հնարավոր է նաև գումար փոխանցել կամ ստանալ ընտանիքի այն անդամից, որի Fast Shift հաշվին կցվել է երեխայի էլ․ դրամապանակը։ YoYo-ի օգտատերը կարող է լիցքավորել իր հեռախոսահամարը, ինչպես նաև վարձակալել PowerFull` սմարթֆոնի կամ այլ սարքերի մարտկոցը լիցքավորելու համար։

 

YoYo էլեկտրոնային դրամապանակը ստեղծելու գործում առանձնահատուկ կարևորվել է անվտանգությունը․ օգտատիրոջ անձնական տվյալներն ու դրամական միջոցներն ապահովագրված են արտահոսքից կամ կորուստներից։ Սա նաև ապահով միջոց է ծնողական վերահսկողության, այսինքն՝ գրանցման պահից մինչև հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել երեխայի օնլայն գործարքների պատմությունը և ֆինանսական գործողությունները։ Այդ նպատակով երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից։

 

«Սա երեխաների առաջին քայլն է դեպի ֆինանսական անկախություն։ YoYo-ի հետ նրանք կունենան տարբեր զեղչեր մի շարք վաճառակետերում, ինչպես նաև կսովորեն կառավարել իրենց ֆինանսական միջոցները։ Մեր ընկերությունը մեծ ոգևորությամբ է ներկայացնում նոր հավելվածը, որը նոր ու հետաքրքիր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր, այնպես էլ մեր պատանի օգտատերերի համար»,- ասել է Fast Shift ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

 

YoYo էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

 

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

17.07.2025

Բոլոր նորությունները
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքից հղված այլ կայքերի տեղեկատվության բովանդակության, ստույգության, օրինականության կամ արժանահավատության, ինչպես նաև երրորդ անձանց՝ այդ կայքերում տեղադրված տեղեկատվությունն օգտագործելու հնարավոր հետևանքների համար

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործունեությունը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկը
 
Վերջին թարմացում՝ 03.12.2025 թվ. 
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ
  • Էլ․ փողով ծառայությունների մատուցման օֆերտա
  • Տերմինալով վճարումների ընդունման օֆերտա
  • YOYO հավելվածով ծառայությունների մատուցման օֆերտա
4626-yo-phone-1740663146801.png

Կայքի որևէ տեղեկատվության մեջ տարբեր լեզուներում անհամապատասխանության դեպքում  առաջնորդվեք, խնդրեմ, հայերեն տարբերակով

2025 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ներդրված կոդը կդառնա հասանելի, երբ Ձեր կայքին կցեք դոմեյն:
Լավ